Երկրային իր կյանքն ավարտեց ու հավերժություն գնաց 20-րդ դարի երկրորդ կեսի 21-րդ դարի առաջին քառորդի հայ կերպարվեստի ամենակարեւոր դեմքը։
Այո՛, սա ասում եմ ամենայն լրջությամբ։
Համլետ Հովսեփյանը վերջին 40 տարիներին, անկախ ամեն ինչից, անկախ սարսափելի դժվարություներից, անընդհատ լցրեց ու լցրեց մեր կյանքն աննախադեպ մաքուր եւ ազնիվ արվեստով։
Երբեք չունեցավ կասկածներ իր արածի կարեւորության մասին։ Երբեք չգնաց ոչ մի կոմպրոմիսի ոչ մի իշխանության հետ։ Չունեցավ ոչ մի կոչում՝ բացի իսկական ԱՐՏԻՍՏԻ կոչումից։
Հայաստանի ոչ մի իշխանություն չիմացավ անգամ, որ Թալինի Աշնակ գյուղում ապրում էր մի մարդ, որն իրենով կզարդարեր աշխարհի ամենաարվեստային մայրաքաղաքները, ժամանակակից արվեստի ամենահզոր թանգարաները։
Բայց սա է մեր իրականությունը, եւ մենք ապրում ենք դրա մեջ՝ հերթով կորցնելով անփոխարինելիներին։
Սահակ Պողոսյան
Քանդակագործ