Բրտանական «Skytrax» ընկերության փորձագետները «Քաթարի ավիաուղիները» ճանաչել են աշխարհի ամենաապահով ավիաընկերություն՝ կորոնավիրուսի համավարակի պայմաններում շուրջերկրյա ճամփորդություն կազմակերպելու չափանիշով:
Ըստ բրիտանական «Daily Mail» պարբերականի՝ «Քաթարի ավիաուղիները» աշխարհում երկար թռիչքներ իրականացնող առաջին ավիաընկերությունն է, որին փորձագետներն անվտանգության համար հինգ աստղ են շնորհել:
Անցյալ տարվա աշնանը զբոսաշրջիկներն աշխարհի լավագույն ավիաընկերություն էին ճանաչել Արաբական Միացյալ Էմիրությունների ավիաուղիները (Emirates Airlines):