Mastercard ընկերության ղեկավար Մայքլ Միբախը հայտարարել է, որ ընկերությունը ՌԴ-ի դեմ պատժամիջոցների պատճառով մի շարք ֆինանսական հաստատությունների համար արգելափակել է վճարային ցանցի հասանելիությունը։
«Առաջիկա օրերին կշարունակենք աշխատել կարգավորող մարմինների հետ՝ պահանջների պահպանման մեր պարտավորություններն ամբողջությամբ կատարելու համար»,– հավելել է Միբախը։
Ըստ նրա` ընկերությունն աշխատում է իր գործընկերների հետ, որպեսզի մարդասիրական օգնության ֆինանսավորումն ուղղի այնտեղ, որտեղ անհրաժեշտ է: Mastercard–ը հայտարարել է, որ 2 միլիոն դոլար է փոխանցելու Կարմիր խաչին, Երեխաների փրկության հիմնադրամին եւ Աշխատակիցների աջակցման հիմնադրամին։