Ըստ «Ուկրինֆորմ» գործակալության՝ մեկնարկել է «Դավոսյան շաբաթը»: Աշխարհի քաղաքական եւ գործարար առաջնորդների հնգօրյա հեռավար հանդիպումների շարքն այս տարի նվիրված կլինի կորոնավիրուսի համավարակի, կլիմայի փոփոխության եւ այլ խնդիրների հաղթահարմանը:
Միջազգային տնտեսական ֆորումին նախորդող «Դավոսյան շաբաթ»-ի մասնակիցներից են Գերմանիայի, Ֆրանսիայի, Չինաստանի, Ճապոնիայի, Սինգապուրի, Հարավային Կորեայի, Հնդկաստանի առաջնորդները, ինչպես նաեւ ՄԱԿ-ի եւ ԵՄ-ի բարձրասստիճան պաշտոնյաներ:
Կազմակերպիչները կորոնավիրուսի պատճառով հետաձգված Միջազգային տնտեսական ֆորումը Շվեյցարիայից տեղափոխել են Սինգապուր: Այն կանցկացվի մայիսի 13-16-ը: