Ըստ «Ուկրաինսկայա պրավդա»-ի՝ Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ Ուկրաինայի պետական հատուկ կապը ահազանգել է, որ առանց հեռախոսակապի մնացած ռուս զինվորականները սկսել են ուկրաինացիներից հեռախոսներ խլել։
Գերատեսչությունը զգուշացրել է, որ նման դեպքերում անհրաժեշտ է հարեւանների կամ քաղաքային հեռախոսներով անհապաղ կապվել կապի օպերատորին եւ արգելափակել համարը։
Ուկրաինական կապի օպերատորները անջատում են իրենց ցանցում ռուսական համարների հետ կապ հաստատած ուկրաինական հեռախոսահամարները։
Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը զգուշացրել է, որ հեռախոսակապը արդյունավետ ու կարեւոր տարրերից մեկն է ռազմական գործողությունների ժամանակ։