Ըստ «Ուկրաինսկայա պրավդա»-ի՝ Ուկրաինայի պաշտպանական ռազմավարության կենտրոնը հայթայթել է ուկրաինական հողում կռվող 120 հազար ռուսական զինվորականների անձնական տվյալները, դրանց թվում՝ ռուսական բանակի զինծառայողի հաշվեցուցակային համարը եւ ծառայության մշտական տեղակայման վայրը։
Նույն աղբյուրի համաձայն՝ Չեռնիգովի քաղաքապետ Վլադիսլավ Ատրոշչենկոն ֆեյսբուքյան գրառման մեջ պարգեւավճար է խոստացել Չեռնիգով քաղաքի վարչական տարածքում ռուսական ռազմական տեխնիկայի ամեն մի միավորի եւ ռուսական բանակի ամեն մի զինվորականի վնասազերծման դիմաց։
Մասնավորապես, հրկիզված ռազմական զրահամեքենայի համար (БТР) Ատրոշչենկոն նշանակել է 150 հազար հրիվնա, հետևակի մարտական մեքենայի (БМП) դիմաց՝ 200 հազար հրիվնա, 250 հազար հրիվնա՝ հրասայլի դիմաց եւ 300 ԱՄՆ դոլար՝ ուկրաինական հողում կռվող ամեն մի սպանված կամ գերեվարված ռուսական զինվորականի դիմաց։