Մոսկվայի Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսի (ԺՏՆՑ) միջուկային էներգիայի տաղավարում կհայտնվի 1930-40 թվականների խորհրդային բռնաճնշումների հեղինակներից եւ իրականցնողներից մեկի՝ Լավրենտի Բերիայի մոմե տիկնիկը:
Բերիայի մոմե տիկնիկները, առաքմամբ եւ մոնտաժով հանդերձ, պետության վրա 2 միլիոն ռուբլի կնստեն: Եվս 200 հազար ռուբլի կարժենան ներքին գործերի նարկոմի կոստյումները:
Մոմե տիկնիկները կլինեն բարբարոսների հարձակումներին դիմակայող հատուկ պաշտպանական իրանով, բնական մազերով, սիլիկոնե գլխով եւ աչքերի ակրիլե խնձորակներով:
Բերիայի տիկնիկը կցուցադրվի միջուկային զենք ստեղծողների մոմե տիկնիկների տաղավարում, որի կառուցումը կավարտվի տարեվերջին:
«Կարեւոր չէ՝ նա ով է, կարեւորը՝ որ խորհրդային միջուկային նախագիծը Բերիան է ղեկավարել. պատմությունից ոչինչ ջնջել չի լինի»,- նշել է հաղորդակցությունների պետական կորպորացիայի ղեկավար Անդրեյ Չերեմիսինովը: