Կանադայի կառավարությունը հայտարարել է, որ Կանադան մտադիր է արգելելու ռուսական նավերին իր նավահանգիստներ ու տարածքային ջրեր մտնել։
Կանադայի արտգործնախարար Մելանի Ժոլին, տրանսպորտի նախարար Օմար Ալգաբրան եւ ձկնորսության, օվկիանոսների եւ Կանադայի առափնյա պահպանության նախարար Ջոյս Մյուրեյը նախօրեին հայտարարել են, որ կառավարությունը մտադիր է ռուսական նավերի համար արգելք սահմանելու: Նոր արգելքն ուժի մեջ կմտնի ընթացիկ շաբաթ։
«Վերոնշյալ գործողությունները G7-ի գործընկերների ու համախոհ երկրների շարունակական ջանքերի մաս են կազմում։ Բոլոր ջանքերն ուղղված են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի համար նրան պատասխանատվության ենթարկելուն»,- ասված է հայտարարությունում: