ՄԱԿ-ը 1,7 միլիարդ դոլարի մարդասիրական օգնություն է ցանկանում տրամադրել Ուկրաինային:
ՄԱԿ-ի հումանիտար հարցերով հանձնակատար Մարտին Գրիֆիթսը, կոչ անելով պաշտպանելու հասարակ ուկրաինացիների կյանքն ու արժանապատվությունը, ընդգծել է, որ Ուկրաինայի ժողովրդի համար սա ամենամութ ժամն է։
ՄԱԿ-ի տվյալներով՝ Ռուսաստանի հարձակումից ի վեր ավելի քան 660 հազար փախստական է լքել Ուկրաինան, մոտ 1 միլիոն մարդ եւս ներքին տեղահանված է համարվում։