Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՆԱՏՕ-ի դաշնակիցներին անվանել է «վատ հարեւաններ»՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների կողմից թուրքական անօդաչուների համար բաղադրիչների մատակարարումը մերժելուց հետո:
Ըստ «Վեստնիկ Կավկազա» պարբերականի` Էրդողանը հայտարարել է, որ ԱԹՍ-ները փոխում են պատերազմի վարման եղանակներն ու ռազմական գործողությունների ընթացքը: Մինչդեռ ՆԱՏՕ-ի դաշնակիցները դադարեցնում են դրանց բաղադրիչների մատակարարումը, պատճառ բերելով Լեռնային Ղարաբաղում (Արցախում) Թուրքիայի եւ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը:
«Մեզ ասում են՝ ինչո՞ւ եք կռվում Հայաստանի դեմ: Հայաստանը հարձակվում է Թուրքիայի դաշնակիցների վրա, ու պիտի ուժերի ներածին չափով օգնենք մեր դաշնակիցներին,-հայտարարել է Էրդողանը՝ կշտամբելով դաշինքի անդամներին,- մենք միասին չենք ՆԱՏՕ-ում, ի՞նչ է»: