«Сбербанк»-ը հայտարարել է եվրոպական շուկայից դուրս գալու մասին։ Բանկի տարածած հայտարարությունում նշված է, որ խմբի դուստր բանկերը բախվել են միջոցների աննորմալ արտահոսքի, աշխատակիցների եւ մասնաճյուղերի անվտանգությանը սպառնալիքի: Վերջին իրադարձությունների պատճառով «Сбербанк»-ը չի կարողանա լիկվիդայնություն մատակարարել եվրոպական դուստր բանկերին։
«Сбербанк»-ը հայտարարել է, որ, միեւնույն ժամանակ, դուստր բանկերն ունեն կապիտալի եւ ակտիվների բարձր մակարդակ, հաճախորդների ավանդներն ապահովագրված են տեղական օրենսդրությամբ: Բանկի ակտիվները բավարար են բոլոր ավանդատուներին վճարումներ կատարելու համար: