Ըստ «Ուկրաինսկայա պրավդա»-ի՝ օրերս անցկացված հարցումների համաձայն ուկրաինացիների 88%-ը համոզմունք է հայտնել, որ Ուկրաինան կկարողանա հետ մղել ռուսական ուժերին եւ հաղթել։
Հարցվածների միայն 10%-ը վստահ չէ, որ Ուկրաինան Ռուսաստանին կհաղթի։ Հաղթանակի առումով վստահ են Ուկրաինայի բոլոր շրջաններում։
Միեւնույն ժամանակ հարցման ենթարկվածների 80%-ը նշել է, որ պատրաստ են զենքը ձեռքին պաշտպանելու իրենց հայրենիքը։
Նախապատերազմյան շրջանի համեմատ այս ցուցանիշն անհամեմատ աճել է․ 2020-ին Ռուսաստանի նկատմամբ Ուկրաինայի հաղթանակին հավատում էր ընդամենը 59%-ը։
Հայրենիքի պաշտպանության համար առավել շատ պատրաստակամություն են դրսեւորել Ուկրաինայի արեւմուտքում եւ կենտրոնական Ուկրաինայում, առավել ցածր ցուցանիշներով աչքի են ընկել Ուկրաինայի հարավում եւ արեւելքում։