Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն, «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում սպառազինությունների մատակարարումների վերաբերյալ մտահոգություն հայտնելով, հավելել է, որ Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի միջեւ ուղիղ բախման վտանգ է առաջացել։ Ըստ փոխնախարարի՝ ոչ մի երաշխիք չկա, որ միջադեպեր չեն գրանցվի։
Նա ավելացրել է, որ Եվրոպայում ՆԱՏՕ-ի կենտրոնամետ կառույցի ձեւավորումը ոչ մի տեղ չտանող ճանապարհ է։
«Եթե կարեւորում ենք անվտանգությունը, ապա վաղ թե ուշ Եվրոպայում պետք է գան այն գիտակցման, որ նատօյակենտրոն ճարտարապետության ձեւավորումը ոչ մի տեղ չտանող ճանապարհ է, դա պարզապես իրենց ռազմական պլանավորման օբյեկտի է վերածվել է, մեղմ ասած»,- ասել է նա։
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ավելի վաղհայտարարել էր, որ Գերմանիան, ՆԱՏՕ-ն, այլ երկրներ Ուկրաինայի իրադարձություններին առնչվող ռազմական միջամտություն չեն ծրագրում՝ Ուկրաինայում իրավիճակի կայունացման համար:
«Մենք ռազմական ճանապարհով չենք գնա, դա ճիշտ է ՆԱՏՕ- ի համար, դաշինքն այդ քայլին չի գնա։ Այս իրավիճակում ռազմական ուղին սխալ կլիներ»,- ասել է նա:
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նախօրեին հայտարարել էր, թե Արեւմուտքը պետք է հրաժարվի նախկին ԽՍՀՄ երկրների տարածքում ռազմական օբյեկտների ստեղծումից: Լավրովը հավելել էր, որ անհրաժեշտ է ՆԱՏՕ-ի ռազմական ներուժն ու ենթակառուցվածքները վերադարձնել 1997 թվականի վիճակին, երբ կնքվել է Ռուսաստան-ՆԱՏՕ հիմնարար ակտը: