ՌԴ նախագահի օգնական, ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հայտնել է, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ բանակցությունները տեղի կունենան Բրեստի շրջանում եւ կարող են սկսվել 15։00-ին։
Նա հավելել է, թե բանակցությունները մեկ այլ օր եւ մեկ այլ վայր տեղափոխելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը։
Մեդինսկին նշել է, որ Ուկրաինայի հետ բանակցություններում ռուսական առաջարկները բաղկացած են 3 մասից ՝ ռազմատեխնիկական, հումանիտար-միջազգային եւ քաղաքական: