Մարսելի «Սուրբ Սահակ եւ Սուրբ Մեսրոպ» մշակույթի կենտրոնը հարձակման է ենթարկվել անհայտ անձանց կողմից:
Կենտրոնի ուղղությամբ կրակոց է արձակվել: Հրազենի գնդակը կոտրել է երկրորդ հարկի պատուհանը, որտեղ դաշնամուրի դաս էր անցկացվում: Տուժածներ չկան: Մշակույթի կենտրոնի նախագահը դիմել է ոստիկանություն:
Մարսելի մշակույթի կենտրոնը հայկական ամենախորհրդանշական հաստատություններից է: Այստեղ սովորում է ավելի քան 250 երեխա:
Նախկինում նմանօրինակ դեպքեր տեղի են ունեցել Բեռլինում, Սան Ֆրանցիսկոյում, Փարիզում եւ Դեսինում, երբ վանդալիզմի էին ենթարկվել Կոմիտասի արձանը եւ Ցեղասպանության հուշահամալիրը:
Այս գործողություններում ներգրավված էր «Գորշ գայլեր» թուրքական ծայրահեղ ազգայնական խմբավորումը, որը լուծարվել է Ֆրանսիայում: