Ըստ ուկրաինական zn.ua կայքի՝ ուկրաինացի փախստականները ԵՄ-ում երեք տարի կմնան։ Որոշումն ընդունվել է արտակարգ իրավիճակների ծրագրի շրջանակում։
Ըստ Ուկրաինայի ներքին գործերի նախարարության՝ Ուկրաինայի վրա ռուսական զորքերի հարձակումից ի վեր իրենց տները ստիպված է եղել լքել գրեթե 1 միլիոն ուկրաինացի։ Նրանց գրեթե կեսը՝ 454 հազար մարդ, մեկնել է Լեհաստան, 116 հազարը՝ Հունգարիա, 67 հազարը՝ Սլովակիա, 45 հազարը՝ Ռումինիա, եւ 79 հազարը՝ Մոլդովա, որը ԵՄ անդամ չէ։
Ուկրաինայի ՆԳՆ հաղորդագրության մեջ նշվում է, որ Եվրամիությունն Ուկրաինայի քաղաքացիների եւ ռեզիդենտների համար մեկ տարով նախատեսում է բնակության, աշխատանքի, բուժօգնություն ստանալու, կացարանի եւ ուսման անհապաղ իրավունք է վերապահում։ Փախստական ուկրաինացիները ստիպված չեն լինի ենթարկվելու ապաստանի տրամադրման երկարատեւ ընթացակարգին։
Միեւնույն ժամանակ նախատեսված է նշված ժամկետի երկու տարով երկարաձգում, եթե պատերազմը երկար տեւի եւ տուն անվտանգ վերադառնալու հնարավորություն չլինի։