ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը հայտնել է, որ անվտանգության նկատառումներով Ուկրաինայում ՀՀ դեսպանության աշխատակիցները Կիեւից տեղափոխվել են Լվով եւ Ուժգորոդ, որտեղից շարունակելու են ամբողջ ծավալով աշխատել ու սպասարկել ՀՀ քաղաքացիներին։
Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը եզակի դեսպանություններից է, որ այս ողջ ընթացքում ամբողջ կազմով աշխատել եւ սպասարկել է մեր հայրենակիցներին, եւ շարունակելու է դա անել արդեն նոր տեղակայման վայրերից:
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակն իր ֆեյսբուքյան էջում զետեղել է նաեւ ՀՀ քաղաքացիներին հյուպատոսական աջակցություն եւ այլ խնդիրների վերաբերյալ խորհրդատվություն տրամադրելու նպատակով կոնտակտային համարները եւ էլ․ փոստի հասցեն: