ՎԻՏԱԼԻ
Ես Վիտալին եմ, ծնվել եմ Անտրացիտում, որը Ռուսաստանն օկուպացրել է 2014 թվականից ի վեր: Ապրել եմ Խարկովում մինչև 2022 թվականի փետրվարի 24-ը: 24.02.2022-ին՝ առավոտյան ժամը հինգին, Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա՝ ռմբակոծելով եւ տանկեր ուղարկելով սահմանից այս կողմ: Ռուսաստանը ներխուժեց իմ երկիր, իմ հայրենիք, իմ քաղաք: Սկսեց սպանել ու վերացնել ամեն ինչ միայն մեկ նպատակով՝ ցեղասպանության ենթարկել բոլոր ուկրաինացիներին, ոչնչացնել այն ամենը, ինչ կապված է Ուկրաինայի հետ:
Ես խնդրում եմ լինել Ուկրաինայի կողքին՝ #StandWithUkraine: Խնդրում եմ օգնել մեզ, ինչով կարող եք՝
- Փակել կամ դադարեցնել բոլոր կապերը Ռուսաստանի հետ:
- Չեղարկել բոլոր պայմանագրերն ու լիցենզիաները:
- Դադարեցնել ծառայությունների մատուցումը Ռուսաստանում:
- Կասեցնել Ռուսաստանին անռչվող ամեն ինչ, քանի դեռ ռուսական ուժեն ամբողջությամբ դուրս չեն բերվել Ուկրաինայից:
- Փակել մեր երկինքը:
Մենք պաշտպանում ենք մեր հողը: Մենք ունենք մարդկային ուժ: Մենք ունենք կամք մեզ պաշտպանելու:
Մենք շնորհակալ ենք ձեր օգնության համար: Աջակցե՛ք մեզ՝ կատարելով նվիրաբերություն այս էջում՝ https://savelife.in.ua/en/donate/:
Տարածե՛ք այս հաղորդագրությունը:
Փակե՛ք մեր երկինքը: Օգնե՛ք մեզ պաշտպանվելու:
Օգնե՛ք մեզ՝ խզելով խաղաղ ու ժողովրդավար աշխարհի կապը Ռուսաստանի հետ:
Ես շնորհակալ եմ աջակցության համար:
* * *
ՕԼԳԱ
Մենք լքել ենք Կիեւը փետրվարի 25-ին: Այժմ մեր քաղաքամերձ տանն ենք, որը Կիեւից 20 կմ հեռու է: Տասը հոգով ենք՝ հինգ երեխա, մեկ տղամարդ, երեք կին ու տատիկը: Մեզ հետ են նաեւ մեր շունը, կատուն ու ոզնին: Գիշերներն անցկացնում ենք նկուղում: Առավոտյան՝ Կիեւից հեռանալուց հետո, ռմբակոծվել է մեր տանը հարակից (400 մ) տունը:
ԲՈԼՈՐ ՄՏԱՀՈԳ ՄԱՐԴԿԱՆՑ
Ես ուկրաինացի եմ, ապրում եմ Ուկրաինայում: Ռուսաստանը պատերազմ է սկսել մեր դեմ, սպանում եւ ահաբեկում է մեզ՝ խաղաղ բնակիչներիս՝ ներառյալ երեխաներին, բժիշկներին, մեծահասակներին՝ միայն ուկրաինացի լինելու եւ Ուկրաինայում բնակվելու համար:
Վերջին մի քանի օրվա ընթացքում ես ավելի շատ նկուղներ տեսա, քան իմ ամբողջ կյանքի ընթացքում: Ես երիտասարդ եմ, եւ սա արդեն չափազանց է:
Ես եւ իմ մտերիմները հիմա ապրում ենք մղձավանջի մեջ: Ո՛չ ցուրտ նկուղներում հագուստով քնելն է զվարճալի, ո՛չ էլ հրետանու կրակոցներ լսելը: Ամենեւին էլ զվարճալի չէ ապաստարան փնտրել՝ պաշտպանվելու համար օդանավերից, որոնք ռումբեր են նետում քեզ վրա: Այսպիսով՝ ես դիմում եմ ձեզ Ուկրաինայում յուրաքանչյուր մարդու անվտանգության համար՝ փակե՛ք երկինքը հենց հիմա, պաշտպանե՛ք մեզ այս սարսափից: Ստեղծե՛ք ոչ թռիչքային գոտի հիմա:
* * *
ԸՆԴՀԱՏԱԿՅԱ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
Իմ զարմիկը հինգ տարեկան է: Այս օրերին մենք խաղում ենք այսպիսի խաղ՝ ընդհատակյա թագավորություն: Նա խաղում է հաճույքով, բայց դեռեւս վախենում է ազդանշաններից: Դուք երբեւէ հինգ տարեկան երեխային փորձե՞լ եք բացատրել, թե ինչ է պատերազմը:
16 երեխաներ զոհվել են ռուս զավթիչների ձեռքով: Համոզված եմ, որ նրանք չգիտեին, թե ինչ է պատերազմը: Մահից ես չեմ վախենում իմ հայրենիքում, բայց մեր երեխաները արժանի են ապրելու: Յուրաքանչյուր երեխա արժանի է ապրելու առանց վախի: Մենք խնդրում ենք ձեզ փակել մեր երկինքը, պաշտպանել մեր երեխաներին հենց սատանայից: