Ռոսկոմնադզորից տեղեկացրել են, որ ամերիկյան «Մետա» ընկերությանը պատկանող Facebook սոցիալական ցանցի արգելափակումից գրեթե անմիջապես հետո Ռոսկոմնադզորը հայտարարել է Ռուսաստանի տարածքում Twitter սոցիալական ցանցի արգելափակման մասին:
ՌԴ-ում դադարեցրել է իր աշխատանքը նաեւ Booking.com-ը: Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ այս կայքով այլեւս հնարավոր չէ փնտրել եւ ամրագրել կացարաններ ՌԴ-ում, մինչդեռ արտերկրի հյուրանոցների որոնումը հասանելի է: