Չիլիի իշխանությունները փորձում են պարզել՝ ինչն է Արաուկանիա շրջանի ծովափնյա հատվածում հայտնաբերված 115 մագելանյան պինգվինների, ինչպես նաեւ 104 մոխրագույն մրրկահավի, 5 ձկնկուլի, 1 երիտասարդ ծովառյուծի եւ 1 դելֆինի ոչնչացման պատճառը:
Դեպքի վայր ժամանած մասնագետները հետազոտել են 4 կմ ծովափնյա գիծը եւ կենդանիների մի քանի մարմին ուղարկել են փորձաքննության: