ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը BBC-ին տված հարցազրույցում համոզմունք է հայտնել, որ Ուկրաինան կարող է հաղթել Ռուսաստանի դեմ պատերազմում:
Էնթոնի Բլինքենը չի կարողացել հստակ ասել՝ որքան կտեւի հակամարտությունը, սակայն պնդել է, որ Ուկրաինան կարող է խուսափել պարտությունից: Բլինքենը բարձր է գնահատել ուկրաինացի ժողովրդի արտասովոր տոկունությունը:
«Եթե Մոսկվայի մտադրությունն է փորձել ինչ-որ կերպ տապալել կառավարությունը եւ հաստատել սեփական խամաճիկ ռեժիմը, ապա 45 միլիոն ուկրաինացիներ այս կամ այն կերպ մերժելու են դա»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը: