Ըստ ռուսական «Սպուտնիկ» գործակալության՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, թե որեւէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում պարզապես անհնար ու անընդունելի է։
Այս հայտարարությունը նա արել է Արցախի Ներքին գործերի նորաստեղծ նախարարության անձնակազմի հետ հանդիպման ժամանակ:
Հարությունյանը հավաստիացրել է, որ Արցախը շարունակելու է պայքարն անկախության միջազգային ճանաչման համար՝ հավելելով, որ երկրի վերականգնման ու զորացման ճանապարհը դժվար ու երկար է լինելու։