Ըստ ermenihaber.am կայքի՝ Թուրքիայի հյուսիսարեւմտյան Յալովա քաղաքում անհայտ անձինք հերթական անգամ թողել են ռասիստական գրություններ ալեւիների տների պարիսպներին:
Գրությունը հայտնաբերած ալեւի բնակիչները, որոնք իրենց հաճախ անվանում են «քըզըլբաշ», դիմել են ոստիկանություն:
Հաջի Բեքթաշ Վելի անատոլիական մշակույթի հիմնադրամի Յալովայի մասնաճյուղի ղեկավար Ֆիքրեթ Դեմիրը միջադեպի առիթով մտահոգություն է հայտնել՝ ասելով, որ դեմ են ալիեւիներին սադրող խտրականությանը։
Ալեւիզմը, որը դավանում են միլիոնավոր քրդեր, զազաներ եւ թուրքեր, որոշ մասնագետներ առանձին կրոն են համարում, որը իսլամի, քրիստոնեության, հուդայականության եւ անգամ հեթանոսության տարրերի համադրումն է: