Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մարտի 6-ի իր տեսաուղերձում հայտարարել է, որ ռուսական զորքերը պատրաստվում են ռմբակոծելու Օդեսան՝ ռուսական այդ ծրագիրը որակելով որպես ռազմական եւ պատմական հանցագործություն:
Զելենսկին նշել է, որ Ուկրաինայի քաղաքների եւ խաղաղ բնակիչների ռմբակոծումը Ռուսաստանը նախապես է ծրագրել։ Ըստ Ուկրաինայի նախագահի՝ դրա մասին են վկայում գերի ընկած ռուս զինվորների փաստաթղթերը, պլանները, քարտեզները։