Ըստ ОВД-Инфо-ի՝ Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում, ինչպես նաեւ Ռուսաստանի 68 քաղաքներում մարտի 7-ին (Երեւանի ժամանակով) 15: 30-ի դրությամբ ձերբակալվել է Ուկրաինայում պատերազմի դեմ բողոքի ցույցի 5100 մասնակից: Ցուցարարների գլխավոր կարգախոսն է՝ «Ուկրաինային՝ խաղաղությո՛ւն, Ռուսաստանին՝ ազատությո՛ւն»:
Ձերբակալվածների թվում են «Մեմորիալ» իրավապաշտպան կազմակերպության խորհրդի անդամ Օլեգ Օրլովը եւ 80-ամյա իրավապաշտպան Սվետլանա Գանուշկինան:
Ոստիկանության յուրաքանչյուր տեղամասում ձերբակալվածներն, ըստ երեւույթին, ավելի են, քան հրապարակված ցուցակներում: ОВД-Инфо-ն հրապարակել է միայն այն մարդկանց անունները, որոնց մասին արժանահավատ տեղեկություններ կան: