ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունը մարտի 7-ին` 10:00-ից սկսած, հայտարարում է լռության ռեժիմ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված խնդրանքին ընդառաջելով, եւ բացում է մարդասիրական միջանցքներ:
ՌԴ-ն Ուկրաինայում հումանիտար միջանցքների մասին տեղեկությունները փոխանցել է ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին, ԿԽՄԿ-ին եւ այլ միջազգային կառույցների: ՌԴ ԶՈՒ-ն անօդաչուների միջոցով կվերահսկի հումանիտար միջանցքներով բնակչության տարհանումը:
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ ուկրաինական կողմի՝ քաղաքացիների ելքը խաթարելու փորձերն անիմաստ են: