Մարտի 7-ին ակնկալվում է Կիեւի եւ Մոսկվայի միջեւ բանակցությունների երրորդ փուլը: Բանակցությունների մասին ավելի վաղ ֆեյսբուքյան գրառման մեջ հայտնել էր ուկրաինական կողմի բանակցող Դավիթ Արախամիան:
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Անդրեյ Սիբիգան նախօրեին հայտնել էր, որ նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստ է ուղիղ բանակցությունների Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
«Մենք կողմ ենք պատերազմի ավարտին եւ խաղաղ բանակցություններին: Եվ Ուկրաինայի նախագահը պատրաստ է Պուտինի հետ ուղիղ բանակցությունների. նա չի վախենում խոսել օրակարգի որեւէ կետի մասին: Իհարկե, առանց վերջնագրերի եւ հաստատակամորեն»,- ընդգծել է Սիբիգան: