ՌԴ արտգործնախարարության Եվրոպական երրորդ դեպարտամենտի տնօրեն Օլեգ Տյապկինը հայտարարել է, որ Մոսկվան հիասթափված է Ուկրաինային զենք մատակարարելու Գերմանիայի որոշումից՝ խախտելով սեփական ազգային օրենսդրությունը եւ ԵՄ մակարդակով իրավաբանական սահմանափակումները:
«Գերմանիայի կառավարությունը հեռացել է այդ հարցում իր նախկին հավասարակշռված դիրքորոշումից, որը պայմանավորված էր նաեւ նախկին ԽՍՀՄ ժողովուրդների նկատմամբ Գերմանիայի պատմական պատասխանատվության նկատառումներով»,- հավելել է ռուս դիվանագետը:
Ըստ Տյապկինի՝ ՌԴ-ում լուրջ մտահոգություն է առաջացնում նաեւ այն հանգամանքը, որ Ուկրաինա մատակարարվող զենքը ներկա իրավիճակում կարող է հեշտությամբ հայտնվել ահաբեկիչների եւ ավազակների ձեռքերում։
Ավելի վաղ Գերմանիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ զենքի հերթական խմբաքանակները պատրաստ են Ուկրաինա մատակարարելուն: