ՌԴ ՊՆ ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտնել է, որ Ռուսաստանի օդատիեզերական ուժերն ու հակաօդային պաշտպանությունը բարձր ճշգրտության զենքերով կաթվածահար են արել Վիննիցայի օդանավակայանը, ինչպես նաեւ օդում խոցել եւս երեք ուկրաինական «Սու-27» կործանիչ եւ երեք անօդաչու թռչող սարք։
«Ուկրաինայի գրեթե ողջ մարտունակ ավիացիան ոչնչացված է»,- ասել է Կոնաշենկովը։
Ռուսաստանի ՊՆ-ն զգուշացրել է հարեւան երկրներին ուկրաինական մարտական ինքնաթիռների բազայի համար իրենց օդանավակայանների օգտագործման անթույլատրելիության մասին։ Ըստ նախարարության՝ դա կգործարկվի որպես հակամարտությանն անմիջական մասնակցություն։
ՌԴ պաշտպանության նախարարությունը նախազգուշացրել է նաեւ Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերության ձեռնարկություններին գերճշգրիտ զենքերով հարվածելու մասին, եթե նրանք շարունակեն վերանորոգել ուկրաինական վնասված զինտեխնիկան։