Ըստ բրիտանական Reuters գործակալության՝ նավթի գինը համաշխարհային շուկաներում մարտի 7-ին հերթական ռեկորդն է սահմանել՝ հասնելով առավելագույն մակարդակին։
Մասնավորապես, «Բրենթ» տեսակի նավթի մեկ բարելի գինը արդեն կազմում է 141 դոլար։ Վերջին անգամ նման ցուցանիշ արձանագրվել էր 13 տարի առաջ՝ 2008-ին։ Ռուս-ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր վառելիքի գինը միջազգային շուկաներում աճել է շուրջ 30 տոկոսով։
Նավթի գնի հերթական կտրուկ աճը արձանագրվել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ ռուսական նավթի ձեռքբերումներից հրաժարվելու՝ Արեւմուտքում ընթացող քննարկումների մասին հայտարարությունից հետո։
Միեւնույն ժամանակ եվրոպական բորսայում առաջին անգամ պատմության մեջ բնական գազի գինը 1000 խորանարդ մետրի դիմաց հասել է 3500 դոլարի:
Նախորդ տավա գարնանը Եվրոպայում գազի 1000 խորանարդ մետրը տատանվում էր 250-300 դոլարի, օգոստոսի վերջին՝ 600-ի, իսկ արդեն 2021-ի դեկտեմբերին՝ 1000 դոլարի սահմաներում։