ՀՀ արտգործնախարարը կմեկնի Թուրքիա՝ մարտի 11-13-ին մասնակցելու Անթալիայի դիվանագիտական համաժողովին։
«Տեղեկացնում ենք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին»,- Ֆեյսբուքում գրել է ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։
Ավելի վաղ թուրքական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հայտարարել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտին կայցելի Թուրքիա՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին։ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը հերքել էր այդ լուրը՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանի այցը Թուրքիա եւ մասնակցությունը Անթալիայի դիվանագիտական համաժողովին չի քննարկվում։
Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն օրեր անց հայտարարել է, որ մարտի 11-13-ն Անթալիայում անցկացվելիք դիվանագիտական 2-րդ ֆորումին Հայաստանից մասնակցելու են ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը եւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։