Ըստ ռուսական «ՌԲԿ» պարբերականի՝ շաբաթվա կեսին Մոսկվայում նախատեսված է ՌԴ, ՀՀ եւ Ադրբեջանի փոխվարչապետներ Ալեքսեյ Օվերչուկի, Մհեր Գրիգորյանի եւ Շահին Մուստաֆաեւի հանդիպումը։ Համաձայն հրադադարի մասին համաձայնագրի 9-րդ կետի՝ փոխվարչապետները կխոսեն Հարավային Կովկասում բեռնափոխադրման միջանցքի ստեղծման հնարավորություններից։
Քննարկվելու է ՀՀ տարածքով Ադրբեջանը Նախիջեւանին, ինչպես նաեւ ՀՀ-ն ու ՌԴ-ն իրար կապող երկաթծի կառուցման հարցը: Բաքուն Նախիջեւանի ու Ադրբեջանի միջեւ ցամաքային կապի համար ցանկանում է Հայաստանի տարածքով ավտոմայրուղի կառուցել, որի դիմաց Հայաստանը կկարողանա Ռուսաստանի հետ երկաթուղային կապ հաստատել Ադրբեջանի տարածքով։ Նախկինում Երեւանը ՌԴ-ին միացնող երկաթուղին անցնում էր Վրաստանի տարածքով, ինչը 1992-93 թվականներին փակվեց՝ Աբխազիայում բռնկված պատերազմի պատճառով:
Կքննարկվի նաեւ Նախիջեւանի տարածքով Հայաստանն Իրանին կապող երկաթգծի հարցը: