Ըստ ուկրաիանական nv.ua-ի՝ ռուսական հատուկ ռազմական գործողության պայմաններում ԵԱՀԿ հատուկ դիտորդական առաքելության բոլոր անդամները շուտով կլքեն Ուկրաինան, կազմակերպությունը կդադարեցնի իր աշխատանքը։
«Առաքելությունը հաղորդումներ է ստացել Մարիուպոլում կազմակերպության գրասենյակի հրետակոծության մասին։ Առաքելության բոլոր միջազգային անդամների ժամանակավոր տարհանման գործընթացը գրեթե ավարտված է։ Այժմ Ուկրաինան լքում է վերջին խումբը՝ առաքելության ղեկավարությունը»,- ասված է հաղորդագրությունում։
ԵԱՀԿ-ն պարզաբանել է, որ միաժամանակ շարունակվում է նախկինում Կրամատորսկում եւ Սեւերոդոնեցկում գտնվող առաքելության տեղացի անդամների տարհանումը։
ԵԱՀԿ մամուլի ծառայությունից մարտի 1-ին հայտնել էին, որ Խարկովում գնդակոծության ժամանակ զոհվել է Ուկրաինայում ԵԱՀԿ հատուկ դիտորդական առաքելության անդամ Մարինա Ֆենինան։