ՀՀ եւ ՌԴ կառավարությունների ընդունած որոշումների համաձայն՝ գործարկվում է «Ճամփորդում եմ առանց covid 19-ի» ծրագիրը: Ըստ այդմ, փետրվարի 1-ից կվերսկսվի երկկողմ օդային կանոնավոր հաղորդակցությունը:
ՌԴ մեկնող ՀՀ քաղաքացիները պիտի թռիչքից առավելագույնը 72 ժամ առաջվա կորոնավիրուսի թեստի բացասական արդյունք ունենան։
Ըստ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի՝ քաղաքացին կարող է հեռախոսում ներբեռնել «Ճամփորդում եմ առանց covid-19-ի» հավելվածը, որում նշված են ծրագրում ընդգրկված լաբորատորիաները:
Պիլոտային այս ծրագիրը կգործի փետրվարի 1-ից մարտի 1-ը ներառյալ: Այնուհետեւ, հաջող մեկնարկից հետո, մարտից լիարժեք կգործարկվի: