ԱՄՆ-ը քննարկում է ռուսական նավթի էմբարգոյի հարցը: Ռուսաստանը աշխարհի նավթի երրորդ արտահանողն է: Եթե նրա մատակարարումներն ընդհատվեն, նավթի գները կարող են աճել մինչեւ 200 դոլար մեկ բարելի համար: Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) նախազգուշացրել է, որ պատժամիջոցները բացասական ազդեցություն կունենան համաշխարհային տնտեսության վրա:
48,938 միլիարդ խորանարդ մետր գազի պաշար
Ռուսաստանն ու Ուկրաինան ունեն նավթի եւ գազի հարուստ պաշարներ: Ռուսաստանն ունի աշխարհի ամենամեծ ՝ 48,938 միլիարդ խորանարդ մետր գազի պաշարները: Երկրի գազի պաշարների ավելի քան 70 տոկոսը կառավարում է «Գազպրոմը»՝ պետական սեփականություն հանդիսացող էներգետիկ հսկան:
Ռուսաստանը մատակարարում է Եվրոպայի բնական գազի մոտ մեկ երրորդը: ԱՄՆ պատժամիջոցները կարող են խաթարել այդ մատակարարումները՝ սրելով Եվրոպայի էներգետիկ ճգնաժամը: Գերմանիան փետրվարի 22-ին դադարեցրել է Nord Stream 2-ի սերտիֆիկացումը` 11,6 միլիարդ դոլար ռուսական գազատարի նախագիծը, որը նախատեսված էր օրական 151 միլիոն խորանարդ մետր գազ հասցնելու Եվրոպա:
Աշխարհի նավթի ընդհանուր պաշարի 5 տոկոսը
Ռուսաստանն ունի նաեւ խոշորագույն նավթային պաշարներ, որոնք կազմում են 80 միլիարդ բարել կամ աշխարհի նավթի ընդհանուր պաշարի 5 տոկոսը:
Ուկրաինան նույնպես ունի նավթի՝ 395 միլիոն բարել եւ գազի՝ 349 միլիարդ խորանարդ մետր մեծ պահուստներ: Երկիրը Արեւմուտքի եւ Ռուսաստանի խաչմերուկում է եւ առանցքային դեր է խաղում ռուսական գազը եվրոպական շուկաներ փոխադրելու գործում: