44-օրյա պատերազմում ռազմական գործողությունների հետեւանքով վիրավորում ստացած անձինք, այդ թվում՝ ժամկետային զինծառայողները, աշխարհազորայիններն ու կամավորականները, բացառությամբ 1-ին եւ 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցողների (որոնց արդեն տրվում է ֆինանսական աջակցություն), կստանան միանվագ 500․000 դրամ:
Շահառու է համարվում վիրավորում ստացած`բժշկական հաստատություններում բուժօգնությունից օգտվող (օգտված) անձը, որը չունի հաշմանդամության կարգ կամ ունի (կարող է ունենալ) 3-րդ կարգի հաշմանդամություն:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը հավաստիացրել է, որ առնվազն 10 օրից մարդիկ կկարողանան ստանալ օրենքով հասանելիք գումարը: