Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր առաջին նախընտրական հանդիպմանը հայտարարել է Ռուսաստանը եւ ռուս ժողովրդին հարգելու անհրաժեշտության մասին:
«Հարկավոր է միշտ հարգանքով վերաբերվել Ռուսաստանին եւ ռուս ժողովրդին: Անհրաժեշտ է շարունակել երկխոսությունը Ռուսաստանի ղեկավարության հետ՝ արձանագրելով տարաձայնությունները, քանի որ մի օր պետք է վերադառնանք բանակցությունների սեղանի շուրջը»,- ասել է Ֆրանսիայի ղեկավարը:
Ըստ Էմանուել Մակրոնի՝ հնարավոր չէ ամուր խաղաղություն կառուցել առանց Ռուսաստանի մասնակցության. դա են վկայում պատմությունն ու աշխարհագրությունը: Ֆրանսիայի նախագահը հայտարարել է նաեւ, որ եկող ձմռանը Եվրոպային լուրջ խնդիրներ են սպասում, եթե Ռուսաստանը որոշի դադարեցնել գազի մատակարարումը: