Ըստ ամերիկյան CNN գործակալության՝ Եվրոպան ծրագրում է այս տարի կրճատել ռուսական բնական գազի սպառումը՝ պատրաստվելով Ուկրաինայում ընթացող գործողությունների պատճառով ամբողջովին խզել կապն էներգիայի իր միակ ամենամեծ մատակարարի հետ:
ԵՄ պաշտոնյաները նախօրեին ներկայացրել են մինչեւ 2030 թվականը Մոսկվայից էներգետիկ անկախության հասնելու ծրագիրը, որը կքննարկվի հինգշաբթի Ֆրանսիայում կայանալիք ԵՄ առաջնորդների արտակարգ գագաթնաժողովում:
Եվրամիությունը կսկսի այս տարի ռուսական բնական գազի պահանջարկը երկու երրորդով նվազեցնելու գործընթացը։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ասել է, որ ԵՄ-ն պիտի անկախանա ռուսական նավթից, ածուխից եւ գազից։ «Չենք կարող հույս դնել մատակարարի վրա, որը բացահայտ սպառնում է մեզ»,- ասել Լայենը:
Միեւնույն ժամանակ ԵՄ առաջնորդները հստակեցրել են, որ դաշինքն առայժմ չի կարող միանալ ռուսական նավթի ներմուծման՝ ԱՄՆ-ի արգելքին, քանի որ այն բացասական ազդեցություն կունենա տնային տնտեսությունների եւ ձեռնարկությունների վրա. Եվրամիությունը բնական գազի մոտ 40%-ը ստանում է Ռուսաստանից: Միության 27 երկիր Ռուսաստանի նավթի ներմուծումը կազմում է մոտ 27%, ածուխինը՝ 46%:
Գերմանիայի փոխկանցլեր եւ էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը նախօրեին հայտարարել է, որ ամերիկացի գործընկերներից հավաստիացումներ է ստացել, որ ԱՄՆ-ը Բեռլինից «ո՛չ կխնդրի, ո՛չ էլ կպահանջի» էմբարգո սահմանել ՌԴ նավթի գնման համար: