Ըստ ֆրանսիական Le Figaro պարբերականի՝ Ֆրանսիայի գյուղատնտեսության եւ պարենամթերքի նախարար Ժուլյեն Դենորսմանդը զգուշացրել է, որ Ուկրաինայում տեղի ունեցող իրավիճակը կարող է արդեն այս տարի պարենային ճգնաժամի հանգեցնել աշխարհում:
«Միջերկրածովյան շրջանում բազմաթիվ երկրներ կան, որոնք Ռուսաստանից եւ Ուկրաինայից արտահանվող ցորենի հույսին են»,– պարզաբանել է Դենորմանդը։ Նախարարը հավելել է, որ տեղի ունեցող իրադարձությունները կարող են գնաճի հանգեցնել, ինչը կազդի նաեւ անասնակերի վրա։
Le Figaro-ի տվյալներով` Կատարի, Ռուանդայի, Ղրղզստանի եւ Եգիպտոսի նման պետությունները՝ 80%–ով, Թուրքիան 70%–ով Ռուսաստանից մատակարարվող ցորենի հույսին են։ Այդ պատճառով նախարարը կոչ է արել քայլեր ձեռնարկելու առաջիկա մեկուկես տարվա ընթացքում պարենային ճգնաժամից խուսափելու համար։