Ըստ ամերիկյան Wall Street Journal պարբերականի՝ Սաուդյան Արաբիայի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների ղեկավարները հրաժարվել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ Ուկրաինայի թեմայով հեռախոսազրույցներից:
«Սպիտակ տունը նախագահ Բայդենի եւ Սաուդյան Արաբիայի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների դե ֆակտո առաջնորդների միջեւ հեռախոսազրույցներ կազմակերպելու անհաջող փորձ է արել, քանի որ ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինային միջազգային աջակցություն կազմակերպելու եւ նավթի գները զսպելու ուղղությամբ»,– հայտնել են Մերձավոր Արեւելքի եւ ԱՄՆ պաշտոնյաները։
Պարբերականի տվյալներով՝ վերջերս Սաուդյան Արաբիայի եւ Էմիրությունների պաշտոնյաներն ավելի ու ավելի կոշտ քննադատության են ենթարկում ԱՄՆ քաղաքականությունը Պարսից ծոցում:
Սաուդյան Արաբիայի եւ Էմիրությունների պաշտոնյաներն ահազանգել են, որ Բայդենի վարչակազմի օրոք իրենց հարաբերությունները Վաշինգտոնի հետ վատթարացել են: Նրանք Եմենում քաղաքացիական պատերազմին միջամտելու ավելի շատ աջակցություն են ցանկանում, որպեսզի օգնեն զարգացնելու իրենց քաղաքացիական միջուկային ծրագիրը՝ հաշվի առնելով Իրանի առաջխաղացումը:
Էր Ռիադը, ըստ Wall Street Journal-ի, արքայազն Մուհամմեդի անձեռնմխելիությունն ԱՄՆ-ում օրինականացնելու ցանկություն է հայտնել: