Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հերթական տեսաուղերձում հայտարարել է, որ ուկրաինական պատվիրակությունը պատրաստվում է բանակցությունների հաջորդ փուլերին:
«Մեր պատվիրակությունը բանակցություններից վերադարձել է գիշերը, կլսեմ նրանց զեկույցը։ Պատրաստվելու ենք բանակցությունների հաջորդ փուլերին։ Հանուն Ուկրաինայի, հանուն խաղաղության»,- ասել է Զելենսկին։