Ըստ իրանական «ԻՐՆԱ» գործակալության՝ Իրանի էկոնոմիկայի նախարար Ֆահրադ Դեժփասանդը ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ, նկատի ունենալով Իրանի եւ Հայաստանի համագործակցության զարգացման հնարավորությունները, երկու երկրների միջեւ առեւտրային շրջանառությունը կարող է կազմել տարեկան 300 միլիոնից մինչև 1 միլիարդ դոլար:
Նրա կարծիքով՝ Երեւան-Ջուլֆա-Թեհրան երկաթգծի կառուցումը կնպաստի երկու երկրների միջեւ առեւտրային հարաբերությունների զարգացմանը: «Իբրեւ էկոնոմիկայի նախարար՝ կփորձեմ ուժերիս ներածին չափով արագացնել այդ նախագծի իրագործումը»,- հավաստիացրել է Դեժփասանդը: