Եվրոպական հանձնաժողովից հայտնել են, որ ԵՄ-ն որոշել է բելառուսական երեք բանկերի անջատել SWIFT-ից։ Մասնավորապես, SWIFT-ից կանջատվեն Բելագրոպրոմբանկը, Դաբրաբիտը եւ Բելառուսի Հանրապետության զարգացման բանկը, ինչպես նաեւ նրանց դուստր ընկերությունները:
Ավելի վաղ ԵՄ-ն Ուկրաինայում տիրող իրավիճակի առնչությամբ Բելառուսին «համաագրեսոր» էր անվանել։
Պաշտոնական Մինսկը բազմիցս հայտարարել է, որ ՌԴ «ռազմական գործողության մեջ ոչ մի բելառուս զինվոր եւ ոչ մի բելառուսական տեխնիկա չի մասնակցում»։