Ռուսաստանի ու Ուկրաինայի միջեւ սկսված պատերազմն ավարտին հասցնելու նպատակով Թուրքիայի կազմակերպած արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպումն Անթալիայում ավարտվել է, հաղորդում է Sabah պարբերականը։
Ուկրաինայի ու Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Կուլեբան ու Լավրովը առանձին սրահներում են հանդիպել լրագրողների հետ, քանի որ նախօրոք հայտնել էին, որ համատեղ մամուլի ասուլիսի ցանկություն չունեն։
«Հանդիպման ժամանակ հասկացանք, որ այլընտրանք չունենք։ Շարունակելու ենք շարժվել սկսած ճանապարհով։ Մեր թուրք գործընկերների նախաձեռնությամբ քննարկեցինք հումանիտար հարցերը։ Աշխատում ենք քաղաքացիական անձանց խնդիրները լուծել։ Նրանք պատանդ են մնացել, նրանց օգտագործում են»,- մամուլի ասուլիսի ժամանակ նշել է Լավրովը։