«Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը գրում է, որ Ուկրաինայի Օդեսայի շրջանի Ստարիե Տրոյանի գյուղում հեռացրել են բոլշեւիկների առաջնորդ Լենինի արձանը: Դրա մասին Ֆեյբուքի իր էջում գրառում է արել «Սվիտանոկ» հասարակական կազմակերպության ղեկավար Վադիմ Պոզդնյակովը:
Ավելի վաղ, ըստ ռուսական «Կոմերսանտ» պարբերականի, Ուկրաինայի ազգային հիշատակի ինստիտուտի ղեկավար Վլադիմիր Վյատրովիչը հայտարարել էր, որ Ուկրաինայի իշխանությունների վերահսկման տակ գտնվող ոչ մի քաղաքում պրոլետարիատի առաջնորդի հուշարձան չի մնացել:
2015-ի գարնանը Ուկրաինան «Կոմունիստական եւ նացիոնալ-սոցիալիստական տոտալիտար ռեժիմները դատապարտելու մասին» օրենք էր ընդունել, որը բացառում էր խորհրդային խորհրդանիշների առկայությունը։