Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ ամերիկացի դերասան Լեոնարդո դի Կապրիոն Instagram-ի իր միկրոբլոգում բաց նամակ է գրել ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենին՝ խնդրելով միջոցներ ձեռնարկել կլիմայական ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ:
Բնապահպանական խնդիրներով զբաղվող դերասանը Բայդենին հորդորել է դառնալ «կլիմայական նախագահ», որը մարդկությանը հետ կքաշի անդունդի եզրից:
Դի Կապրիոն ողջունել է ածխաթթու գազի արտանետումների նվազեցման միջոցառումների մասին Փարիզի համաձայնագրին վերստին միանալու՝ Բայդենի որոշումը: