Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի եւ այդ երկրի քաղաքացիների սեփականության իրավունքի օբյեկտների հարկադիր առգրավման մասին օրենք է ստորագրել։
Նոր օրենքի համաձայն՝ սեփականության օբյեկտները կարող են առգրավվել ըստ ռազմական անհրաժեշտության։ Փաստաթղթի համաձայն՝ հարկադիր կերպով առգրավված սեփականության համար փոխհատուցում չի նախատեսվում։
Զելենսկին եւս մեկ օրենք է ստորագրել, որի համաձայն` բոլոր քաղաքացիներին թույլատրվում է ռազմական դրության պայմաններում զենք օգտագործել։
Փաստաթղթում նշվում է, որ Ուկրաինայի քաղաքացիները, ինչպես նաեւ օտարերկրացիները եւ օրինական հիմքերով երկրում գտնվող՝ քաղաքացիություն չունեցող անձինք կարող են հրազեն եւ զինամթերք ստանալ։
Անդրադառնալով այս նախաձեռնությանը՝ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է՝ բոլոր նրանք, ովքեր կհարձակվեն ռուս զինվորականների վրա, կթիրախավորվեն: