Ըստ իրանական Tasnim գործակալության՝ Իրանի գերագույն եւ հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է, որ Թեհրանը իր պաշտպանական հզորությունը, տարածաշրջանային ներկայությունն ու միջուկային տեխնոլոգիաների զարգացումը կրճատելու համար չի ենթարկվի արտաքին ճնշմանը։
«Տարածաշրջանային ներկայությունը մեզ ավելի մեծ ռազմավարական խորություն եւ ազգային ուժ է տալիս, ինչո՞ւ պիտի դրանից հրաժարվենք։ Միջուկային տեխնոլոգիաների զարգացումն ու գիտական առաջընթացը նույնպես կապված են մոտ ապագայում մեր երկրի կարիքների բավարարման հետ, իսկ եթե մենք այս ամենը հաշվի չառնենք, ապա ում եւ ուր ենք հասնելու օգնության»,- նշել է Խամենեին։
Իրանի գերագույն եւ հոգեւոր առաջնորդի կարծիքով՝ միամիտ է այն մարդը, որ խոսում է պաշտպանական հզորության նվազեցման մասին։