Անկախ կինոարտադրության նորություններ հրապարակող ամերիկյան «IndieWire» պարբերականը գրում է, որ վրացի կին ռեժիսոր Դեյա Կուլումբեգաշվիլու «Սկիզբ» ֆրանս-վրացական համատեղ ժապավենը դասվել է «Օսկար» մրցանակի հավակնող լավագույն 15 միջազգային լիամետրաժ ֆիլմերի շարքին:
«Սկիզբ»-ը Դեյա Կուլումբեգաշվիլու դեբյուտային լիամետրաժ աշխատանքն է: Անցյալ տարի ժապավենն ընդգկվել էր Կաննի միջազգային կինոփառատոնի պաշտոնական ցանկում: Կորոնավիրուսի համավարակի պատճառով կինոփառատոնն ավանդական եղանակով չի ընթացել: «Սկիզբ» ժապավենն ավելի ուշ ցուցադրվել էր Կաննում՝ փառատոնի հատուկ թողարկման շրջանակում:
Նկարահանումները կատարվել են Վրաստանի Լագոդեխի քաղաքում եւ մերձակա գյուղերում: Երաժշտության հեղինակը չիլիացի Նիկոլաս Ջաարն է, օպերատորն՝ Արսեն Խաչատրյանը: Ֆիլմը ստեղծվել է Վրաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ: