Արցախի ոստիկանությունից հայտնել են, որ մարտի 11-ին՝ 10:20-ի սահմաններում, Ադրբեջանի զինուժը նախնական տվյալներով ականանետի 120 մմ-անոց 2 արկ է արձակել Ասկերանի շրջանի Խնապատ գյուղի դպրոցամերձ տարածքի ուղղությամբ: Տուժածներ չկան: Իսկ Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի հարակից ադրբեջանական դիրքերից այս պահին բարձրախոսներով գյուղը լքելու սպառնալիքներ են հնչում:
Ոստիկանության շրջանային բաժիններում նախապատրաստվում են նյութեր: